Դասավանդվող առարկաներ


Մանիպուլիացիա

Մենթալ հմտություններ (հոգեբանական հնարքներ)

Comedy magic

Միկրո մոգություն

Բեմական մոգություն

Դերասանի վարպետություն

Ամսավճար


Երևան



49.000 մեծեր 40.000 փոքրեր

դրամ

Գյումրի, Արմավիր, Վանաձոր, Ստեփանավան, Ալավերդի, Ապարան, Թալին

25.000 մեծեր 18.000 փոքրեր

դրամ



Տևողությունը՝ 1 տարի / Շաբաթական՝ 3 օր / Դասաժամը՝ 90 րոպե

Կենսագրություն


Վարդան Ամիրյան - Աճպարար

Ծնվել է 1960թ-ի օգոստոսի 25-ին։

1976թ․ ավարտել է Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոցը, այնուհետև ընդունվել և սովորել է Նորաձևության քոլեջում։

Ծառայել է Սովետական միության բանակում, որից հետո ընդունվել և ավարտել է Երևանի էստրադային արվեստի քոլեջը, ավարտել է Լենինգրադի բարձրագույն Էստրադային արվեստի ստեղծագործական արվեստանոցը: 15 տարի աշխատել է որպես մենակատար աճպարար Հայ համերգ միավորումում: Հյուրախաղերով շրջագայել է աշխարհի տարբեր երկրներում և մասնակցել է բազմաթիվ մրցույթների: Համամիութենական մրցույթում (քաղաք Մինվոդի) արժանացել է առաջին տեղի մանիպուլիացիա արվեստաձևում և արժանացել բարձր կոչման՝ Մոգության արքա։ Մոսկվայում աճպարարների միջազգային մրցույթում ընդհանուր մոգության բաժնում արժանացել է բրոնզե մեդալի և ստացել ամենաբարձր կոչումը՝ Միսթր մոգ։

Համամիութենական մրցույթում միկրոմագիայի բաժնում արժանացել է «լավագույն մասնակից» կոչման։

15 տարի ապրել և ստեղծագործել է Իսրայելում, Իսրայելի աճպարարների մրցույթում որպես աճպարար ուսուցիչ և բեմադրող, արժանացել է արծաթե կախարդական փայտիկի։

Հանդիսանում է միջազգային մոգերի ընկերության անդամ, նոր աճպարարական ոճի հեղինակ, որը կոչվում է էթնիկ մեջիք, տարբեր աճպարարական հեռուստատեսային շոուների հիմնադիր և հեղինակ է Armenia TV, Հ1 հեռուստատեսություններում: Աշխատում է ընդհանուր մոգություն, միկրո մեջիք, մենթալ մեջիք, մեգա իլուզիոն աճպարարական ժանրերում։

Այժմ աշխատում և ստեղծագործում է ինչպես հանրապետությունում, այնպես էլ հանրապետությունից դուրս։

2012 թվականից հանդիսանում է հայ աճպարարների միության հիմնադիր-նախագահ։

Վարդան Ամիրյանը հայ աճպարարական արվեստը ներկայացրել է աշխարհի ավելի քան 32 երկրներում:

Հետադարձ կապ


ՀՀ, ք.Երևան,
Մ.Խորենացու փող., 15,
«Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն,
2-րդ և 4֊րդ հարկեր

+374 98 378 808
+374 99 378 808