Վարդան Ամիրյան - Աճպարար
Ծնվել է 1960թ-ի օգոստոսի 25-ին։
1976թ․ ավարտել է Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոցը, այնուհետև ընդունվել և սովորել է Նորաձևության քոլեջում։
Ծառայել է Սովետական միության բանակում, որից հետո ընդունվել և ավարտել է Երևանի էստրադային արվեստի քոլեջը, ավարտել է Լենինգրադի բարձրագույն Էստրադային արվեստի ստեղծագործական արվեստանոցը: 15 տարի աշխատել է որպես մենակատար աճպարար Հայ համերգ միավորումում: Հյուրախաղերով շրջագայել է աշխարհի տարբեր երկրներում և մասնակցել է բազմաթիվ մրցույթների: Համամիութենական մրցույթում (քաղաք Մինվոդի) արժանացել է առաջին տեղի մանիպուլիացիա արվեստաձևում և արժանացել բարձր կոչման՝ Մոգության արքա։ Մոսկվայում աճպարարների միջազգային մրցույթում ընդհանուր մոգության բաժնում արժանացել է բրոնզե մեդալի և ստացել ամենաբարձր կոչումը՝ Միսթր մոգ։
Համամիութենական մրցույթում միկրոմագիայի բաժնում արժանացել է «լավագույն մասնակից» կոչման։
15 տարի ապրել և ստեղծագործել է Իսրայելում, Իսրայելի աճպարարների մրցույթում որպես աճպարար ուսուցիչ և բեմադրող, արժանացել է արծաթե կախարդական փայտիկի։
Հանդիսանում է միջազգային մոգերի ընկերության անդամ, նոր աճպարարական ոճի հեղինակ, որը կոչվում է էթնիկ մեջիք, տարբեր աճպարարական հեռուստատեսային շոուների հիմնադիր և հեղինակ է Armenia TV, Հ1 հեռուստատեսություններում: Աշխատում է ընդհանուր մոգություն, միկրո մեջիք, մենթալ մեջիք, մեգա իլուզիոն աճպարարական ժանրերում։
Այժմ աշխատում և ստեղծագործում է ինչպես հանրապետությունում, այնպես էլ հանրապետությունից դուրս։
2012 թվականից հանդիսանում է հայ աճպարարների միության հիմնադիր-նախագահ։
Վարդան Ամիրյանը հայ աճպարարական արվեստը ներկայացրել է աշխարհի ավելի քան 32 երկրներում:
ՀՀ, ք.Երևան,
Մ.Խորենացու փող., 15,
«Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն,
2-րդ և 4֊րդ հարկեր
+374 98 378 808
+374 99 378 808