Համառոտ կենսագրություն


Kids Fashion Day նախագիծը ստեղծվել է 2017 թվականին Ռուբինա Գրիգորյանի և Կարմեն Ղազարյանի համատեղ ջանքերի շնորհիվ։

Կարմեն Ղազարյան - ծնվել է 22.04.1985֊ին ք.Երևանում:

Միջնակարգ ուսումը ստացել է 1990֊2000թթ֊ին Վ.Վաղարշյանի անվան դպրոցում։

2004֊ին ավարտել է ԵՊՀ֊ի Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետը (կարմիր դիպլոմով)։

2006֊ին նույն ԲՈՒՀ֊ի մագիստրատուրան (գերազանց)։

Երկար տարիներ աշխատել է Արմենիա TV֊ում որպես թարգմանչուհի, դասավանդել տարբեր ուսումնական հաստատություններում, ղեկավարել տարբեր նախագծեր։ Այս պահին դասավանդում է Հայ֊Ռուսական (Սլավոնական) Համալսարանում (իսպաներեն լեզվի դասախոս), հանդիսանում է "Սոֆի Դևոյանի պարի դպրոց"-ի Մոնումենտի մասնաճյուղի տնօրենը, "PaparazziLife" տեղեկատվական կայքի համահիմնադիրը, "Cataleya Beauty Brand House"֊ի արտ տնօրենը։

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Ռուբինա Գրիգորյան — ծնվել է 30.03.1988թ., ք.Երևան

2005թ.-ին ավարտել է Մ.Ջամբազյանի անվան 79 միջնակարգ դպրոցը:

2005-2008թ.-ին սովորել է Երևանի հումանիտար քոլեջի տուրիզմի բաժնում:

Ակտիվ գործունեություն ծավալելով ուսանողական տարիներից սկսած, 10 տարուց ավել զբաղվում է տարբեր միջոցառումների , համերգների, (այդ թվում նաև բարեգործական), կազմակերպմամբ՝ հանդիսանալով մի շարք նախագծերի հիմնադիր՝ «Ժպտացող գույներ», «Duet աստղի հետ», «ArmMod fashion», «ArmMod Fashion Models», «ArmMod Fashion Tours & More», «Brands Day», «Georgian Day in Armenia»: Համագործակցելով Միսս Արմենիա հիմնադրամի հետ, որպես ծրագրի ղեկավար հանդես է եկել «Միսս Արմենիա» նախագծում: 2 տարի նաև աշխատելով «Yerevan Fashion Week Golden Lace»-ի թիմում, 2019թ-ին նաև առաջարկ է ստացել ներկայացնել իր հեղինակային Fashion նախագիծը «Yerevan Fashion Week Golden Lace»-ի շրջանակներում:

Kids Fashion Day-ը այս կարճ ժամանակում հասցրել է բազմաթիվ մանկական ցուցադրություններով հանդես գալ, այդ թվում կազմակերպել Yerevan Fashion Week Golden Lace֊ի ամբողջ մանկական հատվածը։ Հիմնականում միջոցառման նկարահանումները անց են կացվել մայրաքաղաքի ամենահեղինակային վայրերում՝ Golden Palace Hotel, The Alexander a luxury collection hotel Yerevan, Radisson Blue Hotel, Doubletree by Hilton, Armenia Marriott Yerevan, Marriott Tsaghkadzor Hotel, Meridian Expo & Event Centre, Prime Hall, Vivaldi Hall։

Kids Fashion Day նախագծի մոդելները ցուցադրել են մայրաքաղաքի լավագույն բրենդային խանութ֊սրահների հագուստները՝ Mommy Kids, Prince Princess, Choupette Armenia, Mega Sport, Маленькая Леди

Армения, Stylnyashka, De Salito, Sergent Major, Accessorize, GAP, Monsoon, Zippy, F&F, Acoola Armenia, Kids Cuture, ինչպես նաև հայ դիզայներների հավաքածուները՝ Koshtoyan Fashion, Elka Fashion, BelleAnge, Tetta Kids, AnLi Fashion.

Առաջիկայում նախագիծը ընդլայնելու է գործունեությունը և ներկայացնելու հայ փոքրիկ մոդելներին նաև միջազգային պոդիումին:

Դասավանդվող առարկաներ


Դեֆիլե

Դիզայն

Ստիլիստիկա

Էթիկա

Ֆոտոսեսիա

Հոգեբանություն

Ամսավճար


Երևան, Գյումրի, Արմավիր, Վանաձոր, Ստեփանավան, Ալավերդի, Ապարան, Թալին

15.000

դրամ



Տևողությունը՝ 3 ամիս / Շաբաթական՝ 1 օր / Դասաժամը՝ 90 րոպե

Հետադարձ կապ


ՀՀ, ք.Երևան,
Մ.Խորենացու փող., 15,
«Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն,
2-րդ և 4֊րդ հարկեր

+374 98 378 808
+374 99 378 808