Արսեն Գրիգորյան - Ժողովրդական երգիչ
Ծնվել է 1974 թվականին հունվարի 22ին, Երևանում:
1991թ ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան թիվ 84 միջնակարգ դպրոցը:
1991-94թթ սովորել է Երևանի Ռ. Մելիքյանի անվան երաժ՛տական ուսումնարանի օպերային երգեցողության բաժնում՝ Վլադիմիր Խաչատրյանի դասարանում:
1997-2002 թթ երաժշտական ուսումը շարունակել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Սվետլանա Կոլոսարյանի օպերային երգեցողության, 3-րդ կուրսից՝ Ռուբեն Մաթևոսյանի ժողովրդական երգեցողության դասարանում:
2004թ-ից դասավանդում է Երևանի կոնսերվատորիայի ժողովրդական երգեցողության ամբիոնում:
2001 թ. «Սայաթ-Նովա» ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է առաջին և «Տարվա ժողովրդական երգիչ» մրցանակին:
Համերգային շրջագայություններով եղել է բազմաթիվ երկրներում՝ ԱՄՆ, Ռուսաստան, Եվրոպական երկրներ, Հեռավոր և Մերձավոր Արևելք, Հարավային Ամերիկա:
ՀՀ, ք.Երևան,
Մ.Խորենացու փող., 15,
«Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն,
2-րդ և 4֊րդ հարկեր
+374 98 378 808
+374 99 378 808